Պայթյունի հետեւանքով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրն ստացել է 65 տոկոս այրվածք. Շնչուղիները նույնպես վնասվել են
Այսօր առավոտյան ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ (Ճոյտին) պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 անձինք գտնվում են Արմենիա Բժշկական կենտրոնի այրվածք բանական բաժանմունքում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը` նշելով, որ նրանք դեռ մի քանի օր կշարունակեն մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Պայթյունի հետևանքով տուժածի՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ընդհանուր 65 տոկոս մարմնի այրված է ստացել և 20 տոկոս շնչուղիների:
Հակոբ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Արմեն Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, նա 25 տոկոս այրվածք է ստացել և 20 տոկոս շնչուղիների, իսկ 21-ամյա Արթուր Գասպարյանը 2- 3-րդ աստիճանի այրված է ստացել՝ դեմքի և դաստակների հատվածում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել ոչ թե լիցքավորման հետևանքով, այլ` գազի արտահոսքի:
