Գազալցակայանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր և որդու մոտ դրական դինամիկա է գրանցվել
Մայիսի 26-ին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ (Ճոյտին) պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Հակոբյանների մոտ դրական դինամիկա է գրանցվել, նրանք շոկային վիճակից դուրս են եկել, երիկամները սկսել են գործել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմենիա Բժշկական կենտրոնի այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը` հավելելով, որ նրանց վիճակը դեռևս ծանր է գնահատվում և կշարունակեն մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Նորայր Դավիդյանը նշեց նաև, որ իհարկե լավ կլինի, որ պահպանվի դրական դինամիկան:
pastinfo.am
