«Ախպերս ողջ-առողջ բանակ է գնացել, ինչ եղել չի եղել բանակում է եղել»-ասում է մահացած նորակոչիկի հորեղբայրը
Այս թեմայով
Երեկ ուշ երեկոյան, հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր: Fnews.am-ը փորձեց կապվել մահացած նորակոչիկ հորեղբորորդու` Զորիկի հետ, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, "Ախպերս ողջ-առողջ բանակ է գնացել, ինչ եղել չի եղել բանակում է եղել: Այնտեղ կայծակնակային քաղցկեղ է հայտնաբերվել, թե կոնկրետ, որ մասում է եղել, պարզ չի, ասում են ստամոքսի շրջանում է հիմնականում, բայց ճյուղավորված է եղել: Համենայնդեպս մեզ էդպես են ասել, դեռ հստակ ոչինչ չկա, դեռ դին էլ չեն բերել":
Հիշեցնենք, որ Խդր Սարոյանը բանակ էր զորակոչվել 2015 թվականի հունվարի 12-ին, իսկ մայիսի 4-ին առողջության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել էր Վանաձորի հոսպիտալ, ապա՝ Մուրացանի հոսպիտալ, Քանաքեռի քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ի վերջո տղային տեղափոխել էին տուն:
Դեպքի մասին մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
