«Թող, պտի սպանեմ սրան, սետկա պտի սարքեմ…». հարևանը 20 տարվա 53 հազար դրամ պարտքի համար սպանության փորձ է արել
1in.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Գևորգյանի գործի դատական քննությունը:
53-ամյա Անդրանիկ Գևորգյանը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 2011 թվականին 4 տարի ազատազրկման է դատապարտվել տուժողի՝ իր հարազատ որդու առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
Իսկ ներկա գործով Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրված հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Անդրանիկը կալանքի տակ է 2014 թվականի հոկտեմբերի 15-ից:
Իր որդուն, ապա հարևանին վնաս պատճառելու վերաբերյալ Անդրանիկը դատարանում ասաց. «Ինքնասիրության հարց է եղել… Բաներ կան, որ չեն ներվում…»:
Սակայն Անդրանիկը պնդեց, թե հարևանին սպանելու դիտավորություն չի ունեցել. «Եթե սպանելու միտք ունենայի, նրա վիզը վաղուց էի կտրել…»:
Այդ «վաղուցը» սկսվում է 1994 թվականից: Ըստ մեղադրանքի՝ այդ հեռավոր անցյալում Անդրանիկը կոյուղի անցկացնելու համար նախատեսված խողովակ է վաճառել իր հարևան Արմեն Ա.-ին: Հետագայում պարբերաբար պահանջել է խողովակների գումարը, բայց հարևանն էլ մշտապես ասել է, թե ինքը խողովակների գումարը արդեն վճարել է… քսան տարի առաջ:
20 երկարուձիգ տարի Անդրանիկ Գևորգյանը հարևանի պարտքը չի մոռացել, անվերջ պահանջել է, այդ հողի վրա նրա ու հարևանի հարաբերությունները լարվել են:
2014 թվականի հոկտեմբերի սկզբին Անդրանիկը «քսանամյա» խողովակների գումարը պահանջելու համար գնացել է հարևան Արմենի տուն: Մուտքի մոտ հանդիպել է Արմենի մորն ու քրոջը: Նրանց հետ է վիճել ու հեռացել:
Հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Արմեն Ա.-ն մեկ այլ հարևանի՝ Խաչատուրի հողակտորում, նրա հետ միասին ցանկապատի նորոգման աշխատանքներ է կատարել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
