Արամայիսն ընկերոջ մեքենայով վթարի է ենթարկվել․ մահացել են երկու մտերիմ ընկերները, որոնց ընտանիքները խնդրում են չազատազրկել նրան
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործն արդեն երկրորդ անգամ է քննվում վերաքննիչ դատարանում: Գործով դատավճիռ է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Արամայիսը հենց իր 30-ամյակի օրը՝ 2014 թվականի հունվարի 2-ի կեսգիշերին, վարել է իր համագյուղացի ու ընկեր Արթուր Ա.-ի «ԳԱԶ 31-10» ավտոմեքենան՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհով:
Մեքենայի մեջ, բացի ղեկի մոտ նստած Արամայիսից ու մեքենատեր Արթուրից, եղել են ևս երկու ուղևորներ՝ Կարեն Գ.-ն ու Արտաշես Ա.-ն:
Ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի վրա Արամայիս Հ.-ն, ըստ մեղադրանքի, իրականացրել է մեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, հաշվի չի առել ճանապարհային առկա դժվարին պայմանները, մասնավորապես՝ շրջադարձի առկայությունը, ստեղծել է վթարային իրադրություն:
Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել է ծառին: Վթարի հետևանքով մեքենատեր Արթուր Ա.-ն և ուղևորներից՝ Կարեն Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ ու կողմերի համաձայնությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
