Մայրը տատիկի տուն գնալու պատճառով դաժան ծեծի է ենթարկել 9-ամյա դստերը․ գործը կարճվել է երեխայի և մոր հաշտության հիմքով
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մարինա Ս.-ի գործով դատախազի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Նախաքննական մարմինը 2015 թվականի փետրվարի 20-ին Մարինա Ս.-ին որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ֆիզիկական ցավ պատճառելու համար: Տուժողը Մարինայի անչափահաս երեխան է: Որպես մեղադրյալ մայրիկի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նույն օրը Մարինայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2015 թվականի մարտի 2-ին Մարինան հայտնաբերվել է, քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 1-ին, գիշերվա ժամը 3-ին 26-ամյա Մարինան տանը «մայրական տատի տուն գնալու պատճառով» վիճել է իր անչափահաս՝ 2005 թվականի մայիսին ծնված, 9-ամյա դստեր հետ:
Մարինան ձեռքերով մի քանի անգամ հարվածել է երեխայի դեմքին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այս արարքի վերաբերյալ քրեական գործը, փաստորեն, հարուցվել է դեպքից վեց ամիս անց՝ 2015 թվականի փետրվարին:
Գործը պետք է քննվեր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
2015 թվականի ապրիլի 10-ին անչափահաս աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Գ. Սարոյանը դիմում են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Անչափահաս աղջիկը նշել է, որ հաշտվել է մոր՝ Մարինայի հետ, խնդրել է նրան քրեական պատասխանատվության չենթարկել: Գ. Սարոյանը չի առարկել հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեմ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
