Տիգրանը Ալինային տարել է Հաղթանակ զբոսայգի, ապա կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` իր սեռական կրքերին հագուրդ տալով խաթարված ձևով
Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վերաքննիչ դատարանում քննվում է քրեական գործ, որով Տիգրան Մանվելյանը (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ալինա Գասպարյանի (անունը փոխված է) կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի միջոցով իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով։
Տիգրանը աշխատանքի տեղավորելու պատրվակով Տիգրանը «List.am» կայքի միջոցով ծանոթացել է Ալինա Գասպարյանի հետ, որից հետո` 2014թ. հունիսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ հանդիպել է նրան, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով միասին գնացել են Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատված, որտեղ ավտոմեքենայից դուրս են եկել և Ա. Գասպարյանի կամքին հակառակ գրկել և համբուրել է նրան: Այնուհետև կրկին նստել են ավտոմեքենայի մեջ, որտեղ Ա. Գասպարյանին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն վերջինիցս մերժում ստանալուց հետո դեմքի շրջանում ապտակներ հասցնելով` նրա նկատմամբ բռնություն է գործադրել:
Այնուհետև Ա. Գասպարյանի կամքին հակառակ նրա հագից հանել է կոշիկներն ու տաբատը, իր մի ձեռքի մատերը մտցրել է վերջինիս հեշտոցի մեջ ու անկանոն շարժումներ կատարել, իսկ մյուս ձեռքով բռնելով առնանդամը` զբաղվել է ձեռնաշարժությամբ և առաջացած սերմնահեղուկը լցրել Ա. Գասպարյանի ոտքերին: Դրանից հետո Ա. Գասպարյանից պահանջել է հագնվել և դուրս գալ մեքենայից: Ա. Գասպարյանը հագել է հագուստը և դուրս է եկել Տիգրան Մանվելյանի մեքենայից, իսկ վերջինս թողել է նրան «Հաղթանակ» զբոսայգու տվյալ հատվածում և մեքենայով հեռացել:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Ամբաստանյալ Տիգրան Մանվելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:
