Արտակարգ իրավիճակ Երևանում. 29-ամյա կինը սպառնում էր Հանրապետական ծննդատան 5-րդ հարկից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 7, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատները և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
մանրամասները` shamshyan.com-ում:
