Ավտովթար Արծվի արձանի մոտ. բախվել են «08»-ն ու Уаз-ը. բժիշկների և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վիրավորները տեղափոխվեցին հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, բախվել են 35-ամյա Արտյոմ Աղաբեկյանի վարած Վազ 2108 մակնիշի 35 ՏD 833 համարանիշի և 53-ամյա Ռուբեն Ազատյանի վարած «Ուազ» մակնիշի 43 ՕՏ 157 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բավականին օպերատիվ գործեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով և Աբովյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկները, ովքեր տեղում վարորդներին առաջին օգնությունը ցուցաբերեցին, իսկ «08»-ի վարորդի վնասված պարանոցին տեղադրելով հատուկ ֆիքսող կապ, տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներին և փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները:
Առավել մանրամասն`shamshyan.com-ում:
