45-ամյա տղամարդը, բազմաթիվ ծակած-կտրած վերքերով հիվանդանոց տեղափոխվելուց հետո գիտակցության չգալով, մահացել է
Այսօր կեսգիշերին 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտից բազմաթիվ ծակած-կտրած արյունահոսող վերքերով 45-ամյա մի տղամարդ է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը վնասվածքներ է ստացել պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների հատվածներում, իսկ «Արմենիա» ՀԲԿ տեղափոխվելուց հետո գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
