1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ազատազրկումը նպաստում է հասարակության մեջ «գողական օրենքների» տարածմանը. Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ

ՀՀ Կառավարության վաղվա նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է նաև նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը:

Հայեցակարգում մասնավորապես ասված է, որ «քրեական գործող օրենսգրքի կիրառման ավելի քան տասը տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանցավորության դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Ըստ հայեցակարգի՝ օրենսգրքում արդեն շուրջ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել, բայց «շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը` ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները, փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ՝ առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության և քրեաիրավական քաղաքականության ժամանակակից միտումներին»:

Հայեցակարգում ասվում է, որ լուրջ թերություններ ունի նաև պատժի համակարգը, քանի որ դատարանը հաճախ ազատազրկմանն այլընտրանք չի ունենում:

«Ազատազրկում պատժատեսակի հաճախակի կիրառումը կարող է նպաստել հասարակական հարաբերությունների քրեականացմանը, քաղաքացիական հասարակության մեջ «գողական օրենքների» տարածմանը»,- ասված է փաստաթղթում:

Հայեցակարգում առաջարկվում է ընդլայնել պատժի համակարգը` նախատեսելով ազատազրկմանը այլընտրանք համարվող գործուն պատժամիջոցներ` տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում:

Հայեցակարգից պարզ է դառնում, որ Քրեական նոր օրենսգրքում նախատեսվում է ապահովել հանցագործությունների տարբեր տեսակների համար նախատեսվող պատիժների կրիմինալոգիական հիմնավորվածությունը, ոչ միայն հանցագործության, այլև այն կատարողի կրիմինալոգիական առանձնահատկությունները, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նախատեսված պատժի պարտադիր կրման ժամկետները, դատվածության մարման ժամկետները, մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետները կապել ոչ թե հանցագործության տեսակի, այլ՝ դատարանի կողմից նշանակված պատժի հետ:

Նոր օրենսգրքում նախատեսվում է ապաքրեականացնել ոչ մեծ ծանրության որոշ հանցատեսակներ, որոնք կարող են դասվել վարչական իրավախախտումների շարքը, տնտեսական հանցագործությունները, որոնք քաղաքացիաիրավական կարգավորում են ենթադրում:

Միաժամանակ նախատեսվում է նաև հանցագործությունների ռեցիդիվի համար նախատեսել ոչ միայն պատժի նվազագույն շեմ, որից պակաս դատարանը չի կարող նշանակել, այլև՝ թույլ տալ դատարանին նշանակել սանկցիայով նախատեված պատժի առավելագույն չափից ավելի խիստ պատիժ, քանի որ, հեղինակների կարծիքով, պատժի առավելագույն չափի խստացումը կարող է որոշակի կանխարգելիչ նշանակություն ունենալ:

Բացի այդ, ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի, հայեցակարգում առաջարկվում է մեղքի բովանդակության մեջ դնել ոչ թե արարքի հանրային վտանգավորության գիտակցումը, այլ՝ հակաիրավականության գիտակցումը: Այն թույլ է տալիս հիմնավորել քրեական պատասխանատվությունը՝ աֆեկտի կամ հարբածության վիճակում հանցանք կատարելու դեպքերում, երբ անձը հնարավորություն չի ունեցել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը և դրանում նրա մեղքը բացակայել է:

Հայեցակարգի հեղինակներն անդրադարձել են նաև պատիժը պայմանականորեն չկիրառելուն, որը, նրանց համոզմամբ, գրեթե հավասարազոր է անպատժելիությանը, քանի որ փորձաշրջանի ընթացքում անձի վրա գրեթե պարտականություններ չեն դրվում: Ուստի՝ առաջարկվում է փորձաշրջանի ընթացքում անձի վրա նաև պարտականություն դնել:

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan