1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աբովյանում հունիսի 2-ի դրությամբ նախընտրական քարոզչության վրա գումարներ ծախսել են թեկնածուներից միայն երկուսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքը:

Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:

Հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված տեղեկանքի համաձայն՝ Աբովյանի քաղաքապետի 5 թեկնածուներից հունիսի 2-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ բացել են 3-ը՝ ինքնաառաջադրված անկուսակցականներ՝ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանը,

«Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը, ով առավել հայտնի է «Պալաչ» մականունով, և ոչ մի տեղ չաշխատող Էդվին Թադևոսյանը: Վերջինիս հիմնադրամում, սակայն, մուտքագրված գումար չկա:

Վահագն Գևորգյանի հիմնադրամում մուտքագրված է 2 մլն 100 հազար դրամ, որից հունիսի 2-ի դրությամբ ծախսվել է 274 հազար 800-ը: Մնացորդը 1 մլն 825 հազար 200 դրամ է:
Արթուր Հարությունյանի հիմնադրամում մուտքագրված է 2 մլն 801 հազար 900 դրամ, որից ծախսվել է 1 մլն 950 հազարը: Մնացորդը՝ 851 հազար 900 դրամ:

Հունիսի 2-ի դրությամբ նախընտրական հիմնադրամներ չեն բացել ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցականներ՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը և Արթուր Հարությունյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, Աբովյանում նախապես ինքնաառաջադրվել էր քաղաքապետի 6 թեկնածու, սակայն սահմանված ժամկետում նրանցից մեկը՝ ոչ տեղ մի չաշխատող Սամվել Հակոբյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Ինքաառաջադրված անկուսակցական, Վահագն Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուն: Նրա թեկնածությունը պաշտպանում են ՀՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստան»-ը:

«Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը նախապես առաջադրվել էր որպես ՀՀԿ անդամ, սակայն նույն օրն, ավելի ուշ, պարզ էր դարձել, որ Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից, ինչի մասին որոշումը կայացրել է Կոտայքի տարածքային կազմակերպությունը: Պատճառը կուսակցական կարգապահությունը խախտելն է, մասնավորապես՝ նա չի կատարել վերադաս ղեկավար մարմինների որոշումը:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն որոշել է Աբովյանում սատարել Վահագն Գևորգյանին, սակայն Արթուր Հարությունյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը կառավարության որոշմամբ նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan