Սերժանտների շորերը չլվանալու համար ինքասպանություն գործած զինվորի ծառայակիցը հայտարարել է՝ ցուցմունքը տվել է ճնշման տակ
1in.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:
Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:
Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:
Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:
2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:
Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ կամ երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան:
Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:
Հարցաքննվեց վկա Արթուր Ա.-ն: Վկան դեռ պարտադիր զինծառայության մեջ է:
Նա ասաց, թե նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, ցուցմունքները գրել է իր ձեռքով, բայց այդ ցուցմունքները… ճիշտ չեն:
մանրամասները` 1in.am-ում:
