Սևանի ջրասուզակները Դեբեդ գետից դուրս բերեցին հունիսի 4-ին գետն ընկած ընտանիքի անդամներից պապու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ Սևանից ժամանած ջրասուզակները Լոռու մարզի Ախթալա քաղաքի վարչական տարածքով անցնող Դեբեդ գետից դուրս բերեցին 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Սևանի ջրասուզակների նշված վայր ժամանելը` դին փորձում էին ջրից դուրս բերել Ալավերդու հրշեջ փրկարարները, սակայն քանի որ տեղանքը խորն էր և վտանգավոր, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից նշված վայր ուղարկեցին Սևանի ջրասուզակներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 ZA 719 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղպատ-Աղթալա ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ավտոմեքենայում գտնվող 21-ամյա Վահան Արմենի Սիմոնյանը կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայկի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
ժամանել էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` Թումանյանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
