Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 28-ամյա երիտասարդի դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 28-ամյա Տարոն Ղազարյանը անասուններին պահելու ժամանակ մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է ձիուց վայր ընկնելը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
