Դատախազի ցուցումով ազատ արձակված, ոստիկանների վրա զենք պահած բժշկի որդին հիմա էլ ծեծի է ենթարկել ԱԱԾ նախկին աշխատակցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հայտարարություն է տվել Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի 27 տան բնակիչ, 60-ամյա Յուրա Գալստյանը և հայտնել, որ իր հարևանը ծեծի է ենթարկել իրեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Յու. Գալստյանը հայտարարել է նաև, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հարևանը՝ Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 21-ամյա Էդգար Գառնիկի Դավթյանը իրեն ծեծի է ենթարկել՝ դեմքի շրջանում պատճառելով վնասվածքներ, որից հետո տանից դուրս գալուց կոտրել է միջանցքւմ գտնվող հայելին: Յու. Գալստյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Յու. Գալստյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից է, ներկայում՝ թոշակառու, իսկ նրա նշած երիտասարդը՝ Է. Դավթյանը, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, ով Արմավիրի հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկի տղան է:
մանրամասները` shamshyan.com-ում:
