Արտակարգ և առեղծվածային դեպք Վարդենիսում. 22-ամյա տղան հայտարարում է, որ 57-ամյա մայրը ինքնասպան է եղել հոր և եղբոր պատճառով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 9-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Կամո Ղարիբյանը և հայտնել, որ իր հայրը` 55-ամյա Գնել Ղարիբյանը և եղբայրը` 26-ամյա Կարեն Ղարիբյանն են եղել պատճառը, որ իր մայրը` 57-ամյա Սվետլանա Ղարիբյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ապրիլի 12-ին Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են որ (սուր էգզոգեն թունավորում, ուժեղ ներգործող նյութով, ներքին քիմիական այրվածք ախտորոշմամբ) իրենց մոտ է տեղափոխվել Ս. Ղարիբյանը:
Այդ օրը հիվանդանոց է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ Ս. Ղարիբյանը իրենց տան հացատանը աղաթթվի լուծույթ է խմել:
մանրամասները` shamshyan.com-ում:
