20-ամյա Էդգարն ընտանիքի միակ տղան էր. ծնողները վերջին օրերին էլ ավելի մեծ անհամբերությամբ են սպասել նրա վերադարձին, քանի որ ծառայության ավարտին մնացել էր մոտ 20 օր
Երեկ՝ հունիսի 11-ին, ծառայության ընթացքում զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Մելքոնյանի ընտանիքը օրեր հաշվելով են սպասել Էդգարի վերադարձին, հատկապես այն դեպքում, երբ 3 շաբաթից նա պետք է ավարտեր ծառայությունը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները ու ցավով նշեցին, որ Էդգարը ընտանիքի միակ տղան էր եւ մի քույր ունի: Հայրն էլ Քաշաթաղում տրակտորավար է: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին, որովհետեւ Էդգարը կյանքը սիրող երիտասարդ է եղել: Կարծում են՝ կամ պատահականություն է եղել կամ էլ մեկ այլ մութ պատմություն կա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից էր: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նախնական տեղեկություններով՝ Էդգարը մահացել է ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ ինքնասպան է եղել: Առաջիկայում կհարուցվի նաև քրեական գործ:
մանրամասները` shamshyan.com-ում:
