Փորձում էինք նրանց կյանքը փրկել, բայց... գետում խեղդված երեխաներին օգնության շտապած բժիշկը՝ դեպքի մասին
Արդեն հայտնել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վեդիի գետում խեղդված են հայտնաբերել երկու անչափահաս եղբայրների, որոնք, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, միակողմանի ծնողազուրկ են:
«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Մելքոն Տալոյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շտապօգնության կայան ահազանգ է ստացվել դեպքի վերաբերյալ, և ինքը բժիշկների խմբի հետ շտապ մեկնել է դեպքի վայր:
«Փորձում էինք միջոցառումներ ձեռնարկել՝ նրանց կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, երեխաներն արդեն մահացել էին»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:
Նշենք, որ երեխաները 9 և 7 տարեկան էին:
Մանրամասները՝.yerkir.am-ում:
