Պոռնկության մեջ կասկածվելու համար ոստիկանության բաժին տարված եւ նրանց աշխատաքները սեռական բնույթի հայհոյանքներով խաթարած 28-ամյա կնոջը պատժեցին տուգանքով, որը վճարելու է մաս-մաս
28-ամյա Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության Շենգավիթի բաժին՝ նույն բաժնի 1-ին հարկում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը: Բացի այդ, Հ. Գևորգյանն ամիսներ անց նույնպես պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության Շենգավիթի բաժին՝ նույն բաժնի 1-ին հարկում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
մանրամասները` shamshyan.com-ում:
