Ավտովթար Դավիթաշենի գերեզմանների մոտ. վիրավորներին առաջինը օգնության են հասել «յաշիկավար» «ոսկե երիտասարդները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթաշենի գերազմանոցի հարևանությամբ բախվել են Lada մակնիշի 21 ՕԼ 334 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 FC 854 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդներին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին վթարի վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանոց այցելած «յաշիկ»-ի վարորդն ու նրա ընկերները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները:
մանրամասները` shamshyan.com-ում:
