Աշտարակի քաղաքապետարանի դիմաց մի քանի անգամ կրակել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա. ժամանել են մեծ թվով դիմակավորված ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Աշտարակ քաղաքում: Անհայտ անձը կամ անձինք Աշտարակի քաղաքապետարանի դիմաց կրակ են արձակել Mercedes ML 320 մակնիշի 30 ՕՏ 220 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, կրակոցի արդյունքում վնասվել են մեքենայի կողային ապակիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները` քննիչների գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը:
մանրամասները` shamshyan.com-ում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
