ՏԵՍԱՆՅՈՒԹ.Գալուստ Սահակյանը`Սեյրան Օհանյանի նախագահ դառնալու, եւ Մովսես Հակոբյանին Երեւան տեղափոխվելու մասին
Այս թեմայով
Տևական ժամանակ է, ինչ ակտիվ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար- պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշանակվելու է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ: Եւ չնայած այն բանին, որ այդ լուրերը տարբեր տրամաչափի գործիչների կողմից ո'չ հերքվում էր, եւ ո'չ էլ հաստատվում, այսօր կարծես թե այդ լուրերի տեղատարափի մեջ որոշակի հստակություն մտցվեց:
Բանից պարզվում է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հրաժարական է տվել և գալիս է Հայաստան՝ զբաղեցնելու խոստացված պաշտոնը՝ փոխարինելով Լևոն Մնացականյանին:
Մինչդեռ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն կարծիքին էր, որ որեւէ տեղից որեւէ մեկին չեն բերում. «Մենք գնում ենք Սահմանադրական բարեփոխումների»: Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչո ՞վ է պայմանավորված Ղարաբաղից բարձրաստիճան պաշտոնյաի տեղափոխումը Հայաստան, եւ թե նախագահական ընտրություններից առաջ, կարելի է՞ ենթադրել որ իշխանությունը լծվել է Սեյրան Օհանյանին նախագահ դարձնելու գործընթացին, ԱԺ խոսնակը պատասխանեց.«Ղարաբաղը, դա Հայաստանն է: Գյումրիից բերեինք, պիտի ասեիք ինչի Գյումրիից բերեցինք:Մենք ոչնչի չենք պատրաստվում, մենք գնում ենք Սահմանադրական փոփոխությունների»:
Առավել մանրամասն` առաջարկվող տեսանյութում:
