Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը. Մովսես Հակոբյանը չի պատրաստվում խորհուրդներ տալ իրեն փոխարինողին
ԼՂՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ շտաբի պետի նորանշանակ տեղակալ Մովսես Հակոբյանը բավական բարձր տրամադրույթուն ուներ:
Այսօր, երբ «Առաջին լրատվական»-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց առաջին անելիքների, առաջնահերթություններն առանձնացնելու մասին, նա կարճ պատասխանեց. «Դուք գոնե պատկերացում ունե՞ք, թե իմ պաշտոնն ինչ պաշտոն է, ես ինչ պաշտոն եմ զբաղեցնում: Ու իմ գործունեությունը, իմ ծրագիրը չպետք է հրապարակային լինեն: Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինող Լյովա Մնացականյանին խորհուրդներ տալ, աջակցել, Մովսես Հակոբյանը կրկին կարճ պատասխանեց. «Ես ոչ մեկին խորհուրդներ չեմ տալիս: Ընդհանրապես»:
շարունակությունը`այստեղ:
