Քրեական հեղինակություն Թեվոսիկը սկսել է մարդամեջ դուրս գալ. նրան հաճախ կարելի է հանդիպել Երևանի փողոցներում
Վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել քրեական հեղինակություն Թևոսիկին Երևանի փողոցներում եւ օբյեկտներում: Նա ընկերների հետ ազատորեն գնում է ուտել-խմելու՝ ուր պատահի: Չկա առաջվա վախը, որ կարող են տեսնել, զանգահարել ոստիկաններին ու պատմության մեջ ընկնել: Հիմա նա կարգավորել է իր հարցերը Հայաստանի օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հետ, դրա համար էլ անխռով շրջում է փողոցներում:
Հիշեցնենք, որ Թեւսիկի եղբորը հենց իր տան մուտքի մոտ սպանեցին տարիներ առաջ: Նրա սպանության համար երկու հոգի կալանավորվեցին եւ մինչ վերջերս դեռ քննությունը շարունակվում էր: Թեւոսիկի եղբոր սպանողն, ըստ ամենայնի, Մոսոն էր, որը անհետ կորել է: Նրա մարմինը չեն կարողանում գտնել, քանի որ գցել են կոյուղաջրի խողովակը եւ նա քայքայվել, վերացել է:
