Երևանում «Յաշիկ»-ի վարորդը ավտոմեքենաների ջարդ անելուց հետո ըստ հավաքվածների ասում էր «պռակատ էի վերցրել ք..մեջ արի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Mercedes մակնիշի «յաշիկ» 11 OO 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում բախվել է Audi մակնիշի 34 AL 019 համարանիշի և Opel մակնիշի 34 OM 153 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց իսկ «յաշիկ» էլ մասամբ հայտնվել է մայթին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը:
մանրամասները` shamshyan.com-ում:
