1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Դու կարող ես ամբողջ կյանքում աղքատ մնալ` նույնիսկ եթե մարմինդ մտնի ամենաթանկարժեք հագուստների մեջ…».yerkirmedia.am

Հայաստանի ազգային հերոս, Լաս Վեգասի հայրը, 8-րդ դասարանի կրթությամբ միլիարդատերը, ինքն իրեն միլիարդատեր դարձրած գործարարը. այսպես էին շատերը բնորոշում ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին: «Երբ ինքդ ես պատասխանատու քո կայացման հարցում, կյանքում ամեն ինչ շատ ավելի շուտ ես սկսում անել: 9 տարեկան էի, երբ սկսեցի եկամուտ բերել իմ ընտանիք: Նման դեպքում ստանում ես եռանդ, ինչը մի փոքր այլ զգացում է, գուցե ավելի հզոր, քան այն, երբ մեկը ժառանգություն է ստանում». Քըրք Քըրքորյանի թեւավոր խոսքերից մեկն է, ինչը հիմնված է իր կյանքի 98 տարիների ձեռքբերումների վրա. օդային, ավտոշինական ընկերություններ, հոլիվուդյան ստուդիաներ, խաղատներ, հյուրանոցներ, բարեգործական ֆոնդեր, նվիրատվություններ: Նախ բռնցկամարտիկ, հետո օդաչու, ապա գործարար: Գրիգոր Գրիգորյանը ծնվել է Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում: 9 տարեկանից ստիպված է եղել թերթեր վաճառել, կատարել տարատեսակ աշխատանքներ՝ ընտանիքին օգնելու համար. 8-րդ դասարանում, անախորժություններ ստեղծողի համբավ ձեռք բերելով, նրան հանում են դպրոցից: Քըրք Քըրքորյանը զբաղվում է բռնցքամարտով, այնուհետեւ սովորում օդաչուական դպրոցում՝ դառնալով օդաչու-հրահանգիչ: Որպես ռազմաօդային ուժերի օդաչու, մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո, խնայած լինելով իր աշխատավարձի մեծ մասը, զբաղվում է օդանավերի բաժնեթղթերի առեւտրով, ինչպես նաեւ հյուրանոցային բիզնեսով: Նա Լաս Վեգասում կառուցել է աշխարհի 3 ամենախոշոր հյուրանոցները, քաղաքի ամենահայտնի խաղատների սեփականատերն էր:

Բիզնես աշխարհին զարմացրել է նաեւ հռչակավոր մի շարք ընկերություններ մի քանի անգամ գնելով ու վաճառելով: Օրինակ՝ Քըրքորյանը 3 անգամ գնել եւ վաճառել է MGM կինոստուդիան, փորձել է գնել Columbia Pictures-ը եւ գնել է United Artists-ը: Ու չնայած լինելով կինոստուդիայի սեփականատեր, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, նա նախընտրում էր հերթ կանգնել՝ կինոթատրոնում ֆիլմի տոմս գնելու համար, քան հաճախել մասնավոր ցուցադրությունների: Համաձայն «Ֆորբս» ամսագրի տվյալների, Քըրք Քըրքորյանը, 4 միլիարդ դոլար կարողությամբ, աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն էր՝ զիջում էր միայն 100-ամյա Դեւիդ Ռոքֆելլերին: Չնայած 2008 թվականին Քըրքորյանի կարողությունը 16 միլիարդ դոլար է եղել: Այնուամենայնիվ, միլիարդատեր գործարարն իր անձնական կարիքների համար երբեք չի շռայլել: Հազվադեպ տված հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Դու կարող ես ամբողջ կյանքում աղքատ մնալ` նույնիսկ եթե մարմինդ մտնի ամենաթանկարժեք հագուստների մեջ, տեղաշարժվի ամենաշքեղ մեքենաներով: Հարստությունը միայն նյութական բարեկեցությունը չէ»: Քըրք Քըրքորյանը բարեգործական բազմաթիվ հսկայածավալ ծրագրեր է իրականացրել նաեւ Հայաստանում. Սպիտակի երկրաշարժից հետո եւ շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին. դժվար ձմեռներին՝ միլիոնավոր դոլարների նվիրատվություն, իսկ հետագայում՝ միլիոնավոր դոլարներ «ԼինՍի» հիմնադրամի միջոցով՝ Հայաստանում հատկապես ճանապարհաշինության համար: Հիմնադրամի անվանումը նրա երկու դուստրերի՝ Լինդայի եւ Թրեյսիի անունների մասերից է կազմված: 2011 թվականին Քըրքորյանը փակեց «ԼինՄի» հիմնադրամը, իսկ նրանում մնացած 200 միլիոն դոլարը նվիրաբերեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանին, ու այն վերանվանվեց «Երազանքի հիմնադրամ»: Ամերիկահայ գործարարը Հայաստան այց կատարել էր 1998 թվականին՝ հանդիպելով դեռ այն ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Մեր երկրին նրա բարեգործական նվիրատվությունների ընդհանուր գումարն ավելի քան 200 միլիոն դոլար է կազմում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Քըրքորյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Այս տարի հայտնի դարձավ նաեւ, որ Քըրք Քրքորյանը որոշել էր ֆինանսավորել Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Քըրք Քըրքորյանն ամուսնացած է եղել 3 անգամ, ունի 2 դուստր: 98 տարեկանում կյանքից հեռացած ամերիկահայ գործարարի հարազատների ու ընկերների խոսքով, նա շատերին է հարստացրել՝ առանց որեւէ ակնկալիքների, բարի ու ամաչկոտ մարդ էր: Տարիներ առաջ Քրքորյանի նախկին կանանցից մեկը փորձում էր իր երեխային ներկայացնել որպես Քրքորյանի զավակ: Վերջինս չընդունեց իր հայրությունը, ու ԴՆԹ-ի միջոցով ապացուցեց, որ ինքը չէ երեխայի հայրը, բայց լինելով մեծահոգի մարդ, նա համաձայնեց այդ աղջնակի համար ամսական 100 հազար դոլար ալիմենտ վճարել:

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan