Ոտնահարված էր Պոլիտեխնիկի շահերը, ես փորձում էի լուծել, սկանդալը դրա հետևանքն էր. Հ. Թոքմաջյան (Video)
1in.am-ը գրում է. Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ռեկտորի ընտրություններում իր պարտության լուրը լսելուց անմիջապես հետո մոտեցավ ամբիոնին, շնորհավորեց նորընտիր Ոստանիկ Մարուխյանին և արժանավայել հեռացավ նիստերի դահլիճից:
Նրան հաջողվեց «բռնացնել» բուհի բակում և կարճ հարցազրույց վերցնել իր չիրականացած սպասելիքների ու հետագա ծրագրերի մասին: Ակնհայտ էր, որ իր պարտության գործը հաջողությամբ գլուխ բերեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որի հետ կոնֆլիկտը ծագել էր դեռևս երկու բուհերը՝ Ճարտարապետաշինարարական և Ճարտարագիտական համալսարանների միավորման ծրագրից, ինչին դեմ էր Արմեն Աշոտյանը: Այստեղից սկիզբ առած տարաձայնությունները հանգուցալուծվեցին Թոքմաջյանի ֆեյսբուքյան «գաղտնազերծված» նամակագրության սկանդալով, որտեղ Թոքմաջյանն ու իր աշխատակցուհին վերադասին հիշատակել էին «քաչալ շուն» բնութագրմամբ:
