22-ամյա 2 երեխաների մայրն ամուսնուց գաղտնի անծանոթ խաբեբային օգնելու համար ավազակային հարձակում է բեմադրել
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսան Կ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
22-ամյա Սուսանը 2 երեխաների մայր է, ամուսնացած կին: Նա մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու՝ ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում տալու, կեղծ ապացույցներ սարքելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Սուսանն ամուսնացել է 2010 թվականին՝ 18 տարեկանում: Ամուսնական կյանքի ընթացքում երկու երեխաներ է ունեցել:
Սուսանի հայրն ու եղբայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով են զբաղվել: Հերթական անգամ նրանք ՌԴ են մեկնել 2014 թվականի աշնանը:
Սուսանի մայրն իր ոսկե զարդերը գրավադրել է «ՎՏԲ Հայաստան» բանկում և դեկտեմբերի 27-ին նույնպես մեկնել է Ռուսաստան՝ ամուսնու և որդու մոտ՝ դստեր՝ Սուսանի անունով թողնելով լիազորագիր՝ հետագայում գումարը մուծելու և ոսկեղենը գրավից հանելու համար:
Դեկտեմբերի 26-ից Սուսանն ամուսնու և երկու երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել իր հայրական տանը:
2015 թվականի հունվարի սկզբին Սուսանի մայրը գումար է ուղարկել, Սուսանը վճարել է բանկի գումարը, հետ է ստացել մոր ոսկե զարդերը և պահել է տանը՝ պահարանում կախված վերարկուի գրպանում՝ ինչպես մայրն էր պահանջել :
Սուսանը ամուսնական պարտականությունների կատարմանն ու երկու մանկահասակ երեխաների խնամքով զբաղվելուն զուգահեռ այս ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել ու շփվել է Արմավիրի մարզի բնակիչ Աղասու (անունը փոխված է) հետ: Վերջինս շփումների ընթացքում գանգատվել է սրտացավ Սուսանին, թե ֆինանսական խնդիրներ ունի: Սուսանը խոստացել է օգնել նրան պարտքերը մարելու հարցում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
