Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները:
մանրամասները` shamshyan.com-ում:
