Սեյրան Օհանյանը Հայաստան ժամանած բարերարներին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով
ՊՆ Նախարար Օհանյանն այսօր ընդունել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով Երևան ժամանած ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով բարերարներին հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վարդգես Նաջարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: Նաջարյան ընտանիքի անդամները փաստել են, որ թեև ապրում են Հայաստանից հեռու, սակայն հոգու և մտքի թելերով միշտ կապված են հայրենիքի հետ:
