ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածելու գործով նշանակված պատիժը պաշտպանական կողմը խիստ է համարում
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող և 1 ամսյա կալանքի դատապարտված Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը, նշեց նաև, որ Վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և նշանակել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվեց 1 ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի արգելանքի վերցնելու օրվանից՝ ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
