Տարեց տղամարդու հետ սեռական հարաբերություններ է ունեցել, լուսանկարել, իսկ չհրապարակելու դիմաց գումար շորթել
Երիտասարդ աղջիկը սեփական նախաձեռնությամբ տարեց տղամարդու հետ սեռական հարաբերություններ է ունեցել և դրանց մասին հավաստող իր կողմից արված լուսանկարներով՝ տղամարդուց զգալի չափերով գումար շորթել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեռևս նախորդ տարի աշնանը 21-ամյա աղջիկը 64-ամյա տղամարդու հետ, սեփական նախաձեռնությամբ, սեռական հարաբերություններ է ունեցել, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, նաև լուսանկարել է, ապա մոր հետ միասին սպառնացել տղամարդուն, որ կհրապարակի այդ լուսանկարները, եթե չտա պահանջված գումարը:
Տղամարդու չափահաս որդին մի քանի ամիս առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին, տվել է պահանջած 2000 ԱՄՆ դոլարը, որի դիմաց մայր ու աղջիկ գրավոր պարտավորվել են ոչնչացնել լուսանկարները:
Մինչդեռ չեն ոչնչացրել և 21-ամյա աղջիկը շարունակում է սպառնալ 64-ամյա տղամարդուն՝ հրապարակել լուսանկարներն ու դրանք ցույց տալ նրա ընտանիքի անդամներին՝ այս անգամ արդեն պահանջելով գումարի տասնապատիկը՝ 20 000 ԱՄՆ դոլար:
