Սիրեկանի հետ ապրելու համար 4 անչափահաս երեխաներին լքած մայրը դատապարվել է պայմանական ազատազրկման
Սիրեկանի հետ ապրելու համար 4 անչափահաս երեխաներին լքած մայրը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է նույնքան ժամկետով փորձաշրջան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի՝ Արփինեն, խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, 2014թ. սեպտեմբեր ամսից մինչև 2015թ. մարտ ամսվա կեսերն ընկած ժամանակահատվածում, թողել-հեռացել է իր ընտանիքից՝ մտերիմ տղամարդու հետ համատեղ բնակվելու համար, այսինքն՝ չի կատարել օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։
Մանրամասն`pastinfo.am-ում:
