Սաակաշվիլին իր տեղակալ է նշանակել ակտիվիստ աղջկան, ով Մայդանի օրերին իր տեսանյութով ցնցել էր համացանցը (տեսանյութ)
Ուկրաինայում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր տեղակալ է նշանակել Եվրամայդանի 25 տարեկան ակտիվիստ Յուլիա Մարուշևսկայային և «Роснефть» ռուսական կորպորացիայի ուկրաինական գրասենյակի նախկին նախագահ Վլադիմիր Ժմակին, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում: Սաակաշվիլին նշել է, որ Մարուշևսկայան հայտնի է դարձել իր տեսահոլովակներով և հեռուստատեսային ելույթներով ուկրաինական և արտասահմանյան հեռուստաալիքներով: Նրա խոսքերով՝ նա վերջին տարվա ընթացքում ուսանել է ԱՄՆ համալսարաններում:
