Օմսկի Օդային դեսանտ զորքերի ուսումնական կենտրոնի շենքի փլուզման հետևանքով մահացել են 13 զինծառայող
Կիրակի երեկոյան, ՌԴ Օմսկի Սվետլի գյուղում Օդային դեսանտ զորքերի ուսումնական կենտրոնի շենքը փլուզվել է,- փոխանցում է РИА Новоссти-ին:
Փլուզման ընթացքում շենքում քնած վիճակում են եղել 337 զինծառայողներ: Փլատակների տակ են մնացել 38 մարդ:
Ըստ գործակալության` զոհվել են 13 մարդ, փրկարարները շարունակում են 10 զինծառայողների որոնումները: Այս մասին գործակալությանը հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Առավոտյան 07:30 (երևանյան ժամանակով 08:30) փլատակների տակից դուրս են բերվել 32 զինծառայող: Նրանցից 13 զոհվել են: 19 զինծառայող գտնվում են հիվանդանոցներում»,-նշել է Կոնաշենկովը:
