1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սպանված կնոջ՝ լսողական խնդիրներ ունեցող սկեսրայրը լսել է հեռախոսով հարսի արած կամացուկ խոստովանությունները

pastinfo.am. 48-ամյա Էդիկն ու կինը վերջին տարիներին անհաշտ են եղել,  անընդհատ վիճել են: Այսպես բնութագրեց որդու և հարսի փոխհարաբերությունները կնոջ սպանության մեջ մեղադրվող Էդիկի հայրը:

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր շարունակվեց սպանության գործով դատաքննությունը, հարցաքննվեցին 2 վկաները՝  ամբաստանյալի հայրն ու  քույրը:

 

85-ամյա վկան՝ ամբաստանյալի հայրը, պատմեց, որ որդին ֆինանսական դժվարություններ է ունեցել,  բանկից վարկով 20 000 ԱՄՆ դոլար է վերցրել, սակայն հետագայում չի կարողացել վերադարձնել, քանի որ աշխատանք չի ունեցել: Հայրն էլ վաճառել է իր տունը,  բանկի գումարները փակել, որից հետո էրեբունի թաղամասում տուն են գնել և տեղափոխվել այնտեղ բնակվելու:

 

Վկան պատմեց, որ սկզբնական շրջանում որդու և նրա կնոջ փոխհարաբերությունները նորմալ են եղել, սակայն վերջին 4 տարիների ընթացքում հարսը փոխվել է,  «չէր սիրում որդուս, նրա կողքը չէր քնում»:

 

Վկան նշեց, որ որդին և հարսը ամեն օր վիճել են, իսկ իր խրատներին ի պատասխան հարսն իրեն էլ է վիրավորել, ասելով «շան պես մի հաչա», անգամ իրեն հարվածել է:

 

Տարեց վկան  լսողական խնդիրներ ուներ,  նրան հարցերը ուղղվում էին բղավելով, այդուհանդերձ  պատմեց, որ ինքը 2 անգամ լսել է, թե ինչպես է հարսը շատ կամաց հեռախոսով ինչ-որ մեկին ասում «սիրում եմ,  սիրում եմ քեզ»:

 

Վկան պատմեց նաև, որ ամեն օր ինքը ցերեկվա ժամերին այգի է գնացել, դեպքի օրը ևս առավոտը նախաճաշել է ու այգի գնացել, բայց երբ ժամը 17.00-ի սահմաններում ետ է վերադարձել, փորձել է  դուռը իր մոտ եղած բալանիով բացել, չի կարողացել:

 

Հարևաններին է կանչել, փրկարար ծառայությանը և դուռը կոտրելով բացելուց հետո տանը որդուն և կնոջը հայտնաբերել են ընկած վիճակում:

 

Վկային ներս չեն թողել, սակայն իրեն պատմել են, որ որդին բազկաթոռին նստած է եղել, կրծքավանդակից արյունը «գցում էր», շտապօգնություն են կանչել, և որդուն և նրա կնոջը տարել են:  Կարծել են, թե  որդին մահացել է, հետո ասել են՝ «տղադ շնչում է»:

 

Մահացած հարսի մասին խոսելով` վկան ասաց, որ նա անպարկեշտ բառերով վիրավորել է իրեն և դստրերին,  բայց ինքը որդուն չի ասել, որպեսզի վիճաբանություն չլինի: «Դուշմանս չտեսներ նրան, ջղայնացած ժամանակ դանակ լիներ ձեռքին, սաղին կփռթեր»:

 

Տարեց տղամարդը նաև պատմեց, որ դեպքից հետո որդին իրեն ասել է, որ առաջին հարվածը կինն է իրեն հասցրել, դանակը պայուսակի տակից հանել է ու ստամոքսին հարվածել:

 

Դատավարության մասնակիցների այն հարցերին, թե որդին կնոջը անհավատարմության մեջ կասկածել է, վկան պատասխանեց, որ որդին  ամաչել է ասել, սպասում էր, որ կինը գործից գա, երբ  ուշացած  էր գալիս, ամուսինը նրան հարցնում էր, թե ինչու է ուշացել, կինն  ասում էր՝ «դու իմ մարդը չես, շպիոն ես»:

 

Ըստ վկայի,  հարսի կողմից հնչեցված այս վիրավորանքներին որդին չի պատասխանել: «Ռիսկ ունե՞ր»,- ասաց նա ու հավելեց, որ երբ դեպքից հետո հիվանդանոց է գնացել որդուն տեսակցության, վերջինս իրեն ասել է, որ  «հեր ջան,  ես ինձ փրկեցի, ինքն առաջինն է հարվածել, թե հետո ինչ է եղել,  չեմ հիշում»:

 

Տուժողի իրավահաջորդ ճանաչված ամբաստանյալի դուստրը պապի ցուցմունքի ժամանակ մերթընդմերթ մեղադրում էր նրան ստելու մեջ: Նա  հայտարարեց, որ ինչ պապը ասում է,  սովորեցրած է՝ «լարել,  գցել են ստեղ», ծայրից-ծայր սուտ է:

 

Ամբաստանյալի քույրը՝  Մարիետան, ասաց, որ իր և հարսի փոխհարաբերությունները նորմալ են եղել, սակայն պատմեց, որ եղբոր ընտանիքը անհաշտ է եղել, հաճախակի են վիճել, տարիներ առաջ եղբայրը աշխատանք է ունեցել, լավ պահել է իր ընտանիքը, իսկ վերջին տարիներին աշխատանք չի ունեցել, ճնշված է եղել, իսկ կինը եղբորն անպատիվ խոսքեր է ասել:

 

Վկան պատմեց, որ եղբոր ընտանիքում տեղի ունեցած վիճաբանություններին մի քանի անգամ անգամ ինքն էլ  ակամայից մասնակից է եղել. երբ վիճել են,  եղբայրը զանգահարել ու կանչել է իրեն: Վկան նաև պատմեց, որ եղբայրն իրեն ասել է, որ կինն ու դուստրն  իրեն ծեծել են:

 

Ըստ վկայի՝ եղբայրը կնոջն անհավատարմության մեջ է կասկածել, «կարող ա այլ բաներ չէր անում, սակայն խանդի տեսարաններ էր սարքում, իր մարդու ծոցը չէր մտնում, ասում էր՝  զզվում եմ»:

 

Դեպքից մոտ 20 օր առաջ էլ հերթական վիճաբանությունից հետո հարսը իրերը հավաքել է ու գնացել,  եղբայրը իրենց բաժանությունը շատ ծանր է տարել, չի ցանկացել, որ բաժանվեն:

 

Դեպքի օրն էլ իրեն զանգահարել են,  գնացել է եղբոր տուն, ըստ նրա նկարագրության, եղբոր  վիճակը եղել է ահավոր,  «ձեռքերը դողում էին, կրծքավանդակից արյուն էր հոսում», քիչ հեռու գետնին պառկած է եղել նրա կինը՝  մահացած վիճակում:

 

Ըստ վկայի՝ դեպքից հետո եղբայրը քրոջն ասել է, որ կնոջը չի ցանկացել սպանել:

 

Եղբայրը դանակը հանել է,  դրել սեղանին,  ասել է՝  պատմիր, թե ի՞նչ է եղել, ո՞ւմ հետ է կինն իրեն դավաճանել, ինքը կիմանա ու կբաժանվեն, իսկ կինը դանակը վերցրել է ու ասել՝ «ճանապարհիս մի կանգնի», ապա հարվածել է եղբորը, որից հետո այլ հարվածներ են հաջորդել, եղբայրը կնոջ ձեռքից վերցրել է դանակը:

 

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan