1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սրտաբան Շահեն Խաչատրյանը բացահայտ դրամաշորթությամբ ու թալանով է զբաղված. նման բան վայել չէ բժշկին, զգուշացեք նրանից

Գուրգեն Սինանյանըֆեյսբուքյան իր էջում գրել է.

2011թ. օգոստոսի 24-ին սրտի սուր ցավերով հայրս տեղափոխվեց Շահեն Խաչատրյանի տնօրինության տակ գտնվող «Զեյթունի Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոն: Կոռոնոգրաֆիայի արդյուքնում պարզվեց, որ նրա սիրտը սնուցող անոթները խցանված են ու շտապ վիրահատության կարիք կա: Բժիշկները մեզ տեղեկացրին, որ սրտի չորս անոթների շունտավորման կարիք կա։ Չնայած, որ հայրս ծանր վիճակում էր գտնվում և ամեն րոպեն հաշված էր՝ վիրահատությունը չսկսվեց մինչև պահանջվող ողջ գումարը չվճարեցինք։ Ստուգումը և վիրահատությունը միասին կազմեցին 2 մլն 460 հազար դրամ:

Երբ օրեր անց հորս դուրս գրեցին, մեզ ասացին, որ վեց ամսից հայրս լիովին կապաքինվի ու մոտակա տարիների ընթացքում բժշկական որևէ միջամտության կարիք չի ունենա։ Սակայն ընդամենը 4 ամիս անց սրտի սուր ցավերով հայրս նորից հայտնվում է նույն հիվանդանոցում: 2012 թ. հունվարի 31-ին նորից կատարվում է կոռոնոգրաֆիա և պարզվում է, որ շունտավորված անոթները նեղացել են և փակվել: Մեզ պատճառաբանում են, որ նման բան հնարավոր է՝ եղել է այն պատճառով, որ վիրահատության ժամանակ ոտքից հանված երակը հիվանդ է եղել: Իսկ, թե ինչու են հիվանդ երակ օգտագործել ու ինչու մեզ այդ մասին չեն զգուշացրել Շահեն Խաչատրյանի կողմից կցկտուր պատասխաններ հնչեցին։ Մի խոսքով ստիպված համաձայնում ենք ստենդավորմանը։ Այս անգամ կատարում են նախկին շունտի ստենդավորում։ Շահեն Խաչատրյանը մեզանից պահանջում է վճարել 700.000 դրամ՝ չնայած սկզբոմ պայմանավորվել էինք վճարել 600.000 դրամ։ Հետո գնի անակնկալ բարձրացումն արդարացնելու համար նա մեզ ասում է, թե լրացուցիչ միջոցառումներ է կիրառել, որը գումար արժե։ Քանի որ հորս առողջությունը մեզ համար ամենից կարևոր է, լուռ վճարում ենք գումարը՝ չնայած նրան, որ դրամարկղի աշխատակիցը մեզ հրաժարվում է անգամ ՀԴՄ կտրոն տրամադրել։

Երեք ամիս անց արդեն 3-րդ անգամ նույն ախտորոշմամբ հորս տեղափոխում ենք Քանաքեռի «Քանկոր» սիրտ-անոթային կենտրոն, որը հիմնադրել է Շահեն խաչատրյանը։ Կատարվում է կոռոնոգրաֆիա և շունտոգրաֆիա, որի արդյունքում պարզվում է, որ բոլոր սնուցող անոթները նեղացել են և փակվել: Այս անգամ բաց վիրահատություն կատարելու որոշում է կայացվում: Ասում են, որ պետք է տեղադրվի 4 շունտ։ Շունտավորման համար օգտագործվում է ձախ ձեռքի զարկերակային երակը: Վիրահատության դիմաց պահանջվող գումարը 1.835.000 դրամ էր: Ընտանիքիս անդամները տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ վիճաբանության են բռնվում այն թեմայով, որ 1 տարվա ընթացքում իրենց սխալ բուժման պատճառով 3-րդ անգամ հայրս հիվանդանոց է ընկնում։ Զիջելով հօգուտ մեզ նա համաձայնում է, որ վիրահատության համար վճարենք 1.600.000 դրամ։

Շահեն Խաչատրյանը համաձայնում է, որ գումարը 3 օրվա ընթացքում վճարենք, քանի որ մեր տունը պետք է գրավ դնեինք։

Դուրս գալով վիրահատարանից՝ նա մեզ ասում է, որ պլանավորված 4 շունտի փոխարեն տեղադրվել է 3-ը, բայց այնուամենայնիվ շարունակում է պահանջել 1.600.000 դրամը։ Մենք ասում ենք, որ եթե 4 շունտի փոխարեն 3-ն է տեղադրել, ապա վճարվելիք գումարը պետք է քիչ լինի քան 1.600.000-ը ու պնդում ենք մեր տեսակետը։ Բնականաբար վիճում ենք։ Ասում ենք, որ կվճարենք 1.330.000 դրամ ու ավելի մասին խոսք գնալ չի կարող։ Նյարդային լարման մեջ ստորագրում ենք նաև պայմանագիրը, որտեղ ապօրինաբար գրված է լինում, որ 1.600.000-ը չվճարելու դեպքում ամեն օր պարքի 0.5 տոկոսի չափով տոկոս պետք է ավելանա գումարին։

Հետաքաքրքիր է նաև, որ վիրահատությունից հետո մեզ մոտենում է հորս վիրահատած բժիշկներից մեկը և հարցնում՝ արդյոք մենք վճարել ենք վիրահատության համար։ Դրական պատասխան լսլեուց հետո բժիշկը ցարմացաց մեզ ասում է, որ Շահեն Խաչատրյանը իրեն ասել է, որ այս վիրահատության գումարը հարազատները չեն վճարել, քանի որ առաջին վիրահատության ժամանակ իրենց կողմից թույլ տված սխալի պատճառով հիվանդի վիճակը վատացել է ու բժիշկների պարքն է այդ վիճակը շտկել։ Հավանաբար Շահենն այդպես է ասել, որ ողջ գումարն ինքը միայնակ տնօրինի և չվճարի բժիշկներին։

Ամիսներ են անցնում։ Դրանինց հետո էլի մի քանի անգամ օգտվում ենք այդ կլինիկայից, քանի որ այլ ելք չունինք։ Բոլորը խորհուրդ էին տալիս, որ եթե վիրահատությունը արել է այս բժիշկը, ապա ճիշտ է, որ նա էլ հետագա ընթացքը հսկի։ Մեզ նորմալ սպասարկում են ու նորմալ ճանապարհում։ Բարեբախտաբար հիվանդանոցի աշխատակիցների մարդկային հատկանիշները տարբերվում են Շահեն Խաչատրյանի հատկանիշներից։

2014թ. հունիսի 1-ին ծանր վիճակում հայրիկիս նորից տեղապոխում ենք «Քոնկոր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Շահեն Խաչատրյանը ասում է, որ պետք է վճարենք «պարտք մնացած» 270000 դրամը հակառակ դեպքում չեն օգնի հիվանդին։ Հրաժարվում ենք, վիճաբանության բռնվում հետը ու առանց վարանելու նրան տդեղափոխում մեկ այլ կլինիկա՝ Արամյանց կենտրոն: Հորս անմիջապես տեղափոխում են վերկենդանացման բաժանմունք։ Հետո հետազոտող բժիշկը մեզ ասում է, որ Շահենի մոտ շունտավորվել է ոչ թե 3 (ինչպես մեզ հավաստիացրել էր Շահենը) այլ՝ 2 անոթ։

2015թ. հուլիսի երկուսին հիվանդության թոշակը ստանալու պահին պարզում ենք, որ հորս հաշմանդամության թոշակի և գույքի վրա կալանք է դրվել: Ներկայանում ենք, Դ.Ա.Հ.Կ, որտեղ մեզ բացատրում են, «Քանկոր» բժշկական կենտրոնը հայրիկիցս պահանջում է 1.850.000 դրամ, որն առաջացել է չվճարված 270.000 դրամի տոկոսներից։ Աբսուրդ է։

Այս ամենից հետո կարելի է գալ մեկ եզրակացության՝ Շահեն Խաչատրյանը բացահայտ ստով, դրամաշորթությամբ ու խաբեությամբ է զբաղվում։ Նրան վստահել չի կարել ու կյանքը նրան վստահել չի կարելի։ Նման մարդը բժիշկ կոչվելու ու կյանքեր տնօրինելու իրավունքը չի վաստակել։ Արդեն իրավաբան եմ վարձել, ով այս գործով պետք է զբաղվի։ Գնալու եմ մինչև վերջ։ Վստահ եմ՝ Շահենի ապօրինություններից տուժողները շատ են։ Չեմ թողնելու մարդկանց շարունակի խաբել ու հաշմանդամ դարձնել մի երկու ավել կոպեկի համար։

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan