Մարզահամերգային համալիրի տարածքում գործող iLounge սրճարանի սեփականատեր Դավիթ Ծաղիկյանն այսօր` հուլիսի 16-ին փորձեց նստացույց սկսել նախագահի նստավայրի դիմաց` պահանջով, որ Պաշտպանության նախարարությունը, որի իրավասությանն է հանձնվել ՄՀՀ–ը, վերադարձնի սրճարանի` իրեն պատկանող գույքը։
NEWS.am–ի հետ զրույցում Դավիթ Ծաղիկյանը պատմեց, որ 2009թ-ից ՄՀՀ տնօրինությունից վարձակալել է տարածք և ապահովելով տարածքը համապատասխան սարքավորումներով, հիմնել iLounge սրճարանը։ 2014թ. ամռանը համալիրը ՊՆ իրավասությանը հանձնելուց հետո նրան այլեւս թույլ չեն տվել սրճարանն աշխատեցնել, գույքի վրա արգելանք է դրվել։
մանրամասներն` այստեղ:
