9-ամյա աղջնակը բացառիկ մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես է 81-ամյա հայրը Զոլաքար գյուղում իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցել
Զոլաքար գյուղում 81-ամյա Արտաշես Բաղդասարյանը, ըստ վերջինիս 9-ամյա դստեր՝ Բ. Բաղդասարյանի, բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը՝ 9-ամյա Բ . Բ- ն: Իսկ մինչեւ այդ Մարտունու քաղաքի Սայաթ Նովա փողոցի 69 տան բնակչուհի` 40-ամյա Գրետա Թեմուրյանը հայտնեց, որ իր ամուսնու` 46-ամյա Մարտին Թեմուրյանի քույրը` 47-ամյա Քնարիկ Բաղդասարյանը, 2003-թին ամուսնացել է 81-ամյա Արտաշես Բաղդասարյանի հետ: Նրանք Զոլաքար գյուղում 12 տարի միասին ապրել են, ունեցել են 9-ամյա Բ . Բաղդասարյանին: 2014-ի հունիս ամսին Քնարիկին ծանր մարմնական վնասվածքներով հարևանները տաքսիով ուղարկել են հայրական տուն: Եղբոր կինը` Գրետան, դիմել է ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քնարիկը հայտնել է, որ ամուսինը երեխային պահել է իր մոտ և իրեն տանից դուրս հանել: Արդեն 2015-ի մայիսին 81-ամյա Արտաշեսը դիմել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել որ իր կինը հրաժարվել է երեխայից ու գնացել հոր տուն, իսկ ինքն էլ չի կարող պահել:
Մանրամասն` shamshyan.com
