Քեմալականները Թուրքիայի մեջլիսից պահանջում են հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սուրուչում տեղի ունեցածը ուսումնասիրելու
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պաշտոնական դիմում է ներկայացրել մեջլի, որտեղ պահանջ է ներկայացվել հատուկ հանձնաժողով ստեղծել Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունն ուսումնասիրելու նպատակով:
Մեջլիս ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ ԻԼԻՊ անունն ունեցող և մարդկության թշնամին դարձած ահաբեկչական կազմակերպության դեմ լայնածավալ պայքարի ռազմավարություն մշակելը, ինչպես նաև Թուրքիայի սահմաններում մարդկային կյանքի կորուստով ավարտվող մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները կանխելն ու այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը երկրում անհրաժեշտ հրամայական են դարձել:
