Վախեցրել ե՞ն. «Հրապարակի» ներկայացուցիչը հրաժարվել է ներկայացնել վերջինիս շահերը՝ Սեյրան Օհանյանի կնոջ հայցի գործով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Դատարան չէր ներկայացել «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ավետիսյանը, ով, դատարանի հաղորդմամբ, դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ հրաժարվել է լինել պատասխանողի ներկայացուցիչը և այլևս չի ներկայացնում նրա շահերը: Նա խնդրել էր իր լիազորությունները համարել դադարած:
