Քննչական կոմիտեն բացահայտել է ՊՆ կարիքների համար կատարված գնումների ընթացքում շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացահայտվել է կես միլիոն դոլարի հափշտակության գործ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, խոսքը գնում է ՀՀ-ում ԶՈւ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգ ներդնելու համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ընթացքում կատարված չարաշահումների մասին: Տենդերը շահել է «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերությունը, որի ղեկավար Աշոտ Սարգսյանը ներկայացրել է սարքավորումների ուռճացված գներ: Սարքավորումները ձեռք են բերվել տարբեր երկրներից` Վրաստանից, ԱՄՆ-ից:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող գործով պարզվել էր կեղծիքը, հիմնավորել առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը: Ավելին` կոմիտեն աշխատելով ԱՄՆ դաշնային բյուրոյի ներկայացուցիչների, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով կցորդի հետ, ձեռք է բերել սարքավորումների գնման պայմանագրերի օրինակները, կարելի է ասել՝ բնօրինակները, որոնք ուղղակի վկայում են շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության մասին:
