Ողբերգական վթար Աշտարակի մոտ. մահացած զինծառայողը մի քանի ամիս առաջ վթարի հետեւանքով կորցրել էր ծնողներին
Հուլիսի 22-ին, ժամը 08.05-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Է. Մ.) 94 PP 004 և «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդ` 1988 թ. ծնված Գ. Վ.) 34 QL 135 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Մ.-ը և ուղևոր` 1991 թ. ծնված Դ. Հ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները Գ. Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել եւ մահացել:
Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշվում է, որ այդ պահին դեպքի վայրով անցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով մեքենայի միջից 1-2 բառ է խոսել ՃՈ տեսուչի հետ եւ հեռացել, ինչն առաջ է բերել ներկաների զայրույթը:
