«Քառյակը» հանձնարարական է տվել լուծումներ գտնել Շիրոկինոյից ուկրաինացի ուժայինների դուրսբերման վերաբերյալ
«Նորմանդյան քառյակի» ղեկավարները հանձնարարել են մինչև օգոստոսի 3-ը գործնական լուծումներ մշակել Դոնբասի Շիրոկինո գյուղից ուկրաինական ուժայինների դուրս բերման վերաբերյալ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները համապատասխան ցուցումներ են տվել վերահսկողության և համակարգման Համատեղ կենտրոնի փորձագետներին ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության աշխատակիցներին, որոնք պետք է տեղադրվեն այդ գյուղում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի երեկոյան:
