1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սեռական հարաբերություններից անտեղյակ հաշմանդամ դեռահասները սեռական շահագործման պոտենցիալ զոհ են դարձել

Մտավոր հետամնացություն ունեցող 54-ամյա Ալվարդ Բալոյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին ավտոբուսում ու փողոցում իրեն ձեռք էին տալիս. «Ես էլ սկզբից չգիտեի` էտ ինչ ա, հետո էլ որ իմացա, ամաչում էի ասել` տենց մի արեք»:

50 տարեկանում Բալոյանը սիրահարվեց Թելմանին. «Ես ու Թելմանս չորս տարի ընկերություն ենք արել, ես իրան էի օգնում, ինքը` ինձ, ամեն ինչ հավասար անում էինք: Ափսոս, որ Թելմանս մահացավ, որ կենդանի էր, չէր թողնում` մեկն ինձ մի բան ասի, մեկը հանկարծ քեֆիս կպնի»:

Բալոյանը պատմում է, որ եթե չլիներ իր ու Թելմանի հանդիպումը, ինքն այդպես էլ չէր իմանա` ինչ է սեքսը, ինչի համար են մարդիկ համբուրվում, որովհետև ոչ ոք այդ մասին չէր խոսել իր հետ:

Որևէ հաշվարկ չկա, թե Հայաստանում մտավոր հետամնացություն ունեցող քանի մարդ կա, որովհետև, ինչպես նշում է առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը, նրանց հստակ թիվը որոշել հնարավոր չէ: Մտավոր հետամնացությունը, որպես կանոն, ուղեկցվում է այլ հիվանդություններով` շիզոֆրենիա, հոգեկան այլ շեղումներ, և չի տարանջատվում որպես առանձին հիվանդություն:

Մյուս կողմից` հայտնի չէ, թե սեռական բնույթի քանի ոտնձգություն է կատարվել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց հանդեպ, քանի որ, ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանի հաղորդմամբ, սեռական բռնությունների ու ոտնձգությունների դեպքում զոհի` հաշմանդամություն ունենալու փաստը չի արձանագրվում:

Ալվարդ Բալոյանի դեռահասության տարիներին, երբ դեռ ԽՍՀՄ վարչակարգն էր, դպրոցներում սեռական կրթությունը խիստ փակ թեմա էր: Այսօր էլ, երբ սեքսի մասին ինֆորմացիան ավելի շատ է, հանրակրթական դպրոցներում այդ բացը դեռ լիովին չի լրացվել, իսկ հատուկ կամ ներառական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող դեռահասներին այս թեման հասու չէ ընդհանրապես:

Մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս սեռական կյանքի պահանջ ունեն, նրանք էլ սեռահասունացում են ապրում և նրանց մեջ էլ դեռահասին բնորոշ բազմաթիվ հարցեր են առաջանում:

Կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական (ԿԳՆ ԲՀՄ) գնահատման կենտրոնի տնօրեն Վարդ Կատինյանը «Մեդիալաբին» փաստում է, որ մտավոր խնդիրներ և ցանկացած այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները ֆիզիկապես նորմալ են զարգանում, սեռական հասունացումը ֆիզիկականի հետ զուգընթաց է լինում, և անգամ 4 տարեկանի մտավոր զարգացում ունեցող 18 տարեկան դեռահասը սեռական կյանքի կարիք ունի:

«Խնդիրն առկա է, լուծումներ, կարծես, չկան: Գուցեև մանկավարժի համար դժվար է գիտակցել, քանի որ մանկավարժը միշտ կարծում է, թե սեռական կյանքի մասին պետք է սովորեն գիտակցող մարդիկ, սակայն շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ստանան ինֆորմացիա»,- ասում է Կատինյանը:

Դպրոցից հետո մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց համար նախատեսված չեն զբաղմունքի որևէ պայմաններ, չկան ցերեկային կամ մասնագիտական ուսուցման կենտրոններ, ուստի, Կատինյանի խոսքով, իր օրվա անելիքը չիմացող դեռահասը հայտնվում է ամբողջական «վակուումի մեջ և սեռական շահագործման խոցելի խմբում»:

16-ամյա Վաչե Հովհաննիսյանը (ունի շիզոֆրենիա և մտավոր հետամնացություն) ասում է` հատկապես վերջին երկու տարիներին ավելի շատ է սկսել աղջիկներով հետաքրքրվել. «Ուրեմն ես, որ Մոսկվայում էի ապրում, ընդեղ ավելի լավ էր, աղջիկներին խոսցնել լինում էր, ինչ եկել ենք Հայաստան, ոչ մի աղջիկ հետս չի խոսում, դասատուներիս ասում եմ` ինչի՞ եմ ես էդքան շատ ուզում աղջիկ խոսցնեմ, ասում են` Վաչե հավեսդ չունենք, ու տենց էլ չեմ հասկանում` ինչ եղավ հետս, նենց չի, որ սիրահարվում եմ, հետո խոսցնում, այլ ուղղակի ուզում եմ»:

Հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը նշում է, որ թեև Վաչեն լիովին առողջ չէ, չպետք է արգելել տղային ունենալ իր սեփական սեռական կյանքն ու հաճույք ստանալ.

«Մեզանում վերահսկողությունը ծնողների կողմից շատ մեծ է, եթե դեռահասը հանկարծ փորձում է դիպչել իր սեռական օրգաններին, ծնողները ծեծում են երեխային, այսինքն` ճնշում են նրան, դեռահասն անընդհատ վախի մթնոլորտում է, այնինչ նա կարիք ունի ինչ-որ կերպ գոնե սպառել իր սեռական էներգիան»:

Մանուկյանը նշում է, որ մտավոր հետամնացությամբ և աուտիզմ ունեցող դեռահասների պարագայում սեռական էներգիան չպետք է ճնշել, այլ պետք է նրանց գիտելիքներով հարստացնել:

«Այսօրվա ամենալուրջ խնդիրն այն է, որ մտավոր խնդիրներ ունեցող տղաներն ու աղջիկները դպրոցից հետո, հայտնվելով փողոցում, չունենալով աշխատանք, հիմնականում շահագործվում են, ամենուրեք ոտնահարվում են այդ մարդկանց իրավունքները: Համապատասխան համայնքներ, աշխատողներ պետք է լինեն, ովքեր կկարգավորեն այդ հարցը: Այսօր ոչ ոք չի զբաղվում մտավոր հետամնաց դեռահասների սեռակրթությամբ, և սեռական հարաբերություններից անտեղյակ այս մարդիկ շատ են շահագործվում»,- ասում է հատուկ մանկավարժը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի խորհրդատու Սիրանուշ Դավթյանը նշում է, որ սեռական չարաշահման հարցով հաշմանդամություն ունեցող դեռահասներ կենտրոն չեն դիմել, սակայն հավելում է, որ չդիմելը դեռևս չի նշանակում նման դեպքերի բացակայություն:

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ հաշմանդամությունը չի կարող խանգարել դեռահասի սեռական զարգացմանը, և հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավունք ունեն դրսևորելու իրենց սեռականությունը: Մտավոր հետամնացություն ունեցող դեռահասը, սեքսոլոգի խոսքով, պոտենցիալ զոհ է կամ բռնարար, հավանականությունը մեծ է, որ աղջիկը` մարմնավաճառ, իսկ` տղան սեռական բռնարար կդառնան.

«Սա սոցիալական խնդիր է, որը բաց է: Երբ սեռական կյանքով չես ապրում, սեռական համակարգը հետաճ է ապրում, հոգեսեռական հասունացման համար ամենածանր և ճգնաժամային տարիքը 13-18 տարեկանն է, որի ընթացքում պետք է ուշադիր լինել դեռահասի հանդեպ»:

«Եթե այս շրջանն անցնի առանց սեքսուալ բարդույթների և սեքսուալ սխալ համոզմունքների արմատավորման, հետագայում կկասեցվի սեռական բազում խնդիրների առաջացումը, քանի որ սեռական կիրքը բնականոն հետաճում է տարիքի հետ: Հետագայում նրանք որևէ զբաղմունք կգտնեն, որևէ արվեստի կնվիրվեն, և սեռական կյանքը չի դառնա մտահոգող անհանգստություն նրանց կյանքում, սակայն կարևոր է հենց այս տարիքում տալ սեռական կրթություն, որպեսզի նրանց մոտ բաց հարցերը փակվեն»,- նշում է սեքսոլոգը:

ԿԳՆ ԲՀՄ գնահատման կենտրոնում այժմ նախապատրաստվում է ծրագիր, որով հաշմանդամություն ունեցող դեռահասներին հնարավորություն կտրվի դասերից բացի սեռական կյանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որի նպատակը սեռական կյանքի իրավունքի գիտակցումը հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ ներդնելն է:

Իսկ բժիշկ-սեքսոլոգ Ներսիսյանը հավելում է, որ եթե ԿԳՆ-ն քայլեր ձեռնարկի, կարող են համատեղ ծրագիր ստեղծել, որը հնարավորություն կտա մասնագետներին ու ծնողներին համագործակցելու.

«Մասնագետների շնորհիվ պետական մասշտաբով ծնողները կարող են տեղեկացվել, թե դեռահասության տարիքում ինչպես խոսել երեխաների հետ, ինչպես վարվել նրանց հետ: Մասնագետները պատրաստ են աշխատելու, քանի որ դրա շնորհիվ մարմնավաճառությունը կնվազի, բռնությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կկանխվեն»:

Հոդվածում հերոսների անունները փոխված են:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan