Մեր երկրին բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքի նման անհրաժեշտ է նաև սակավաշարժ անձանց ներգրավվածությունը
Tert.am –ը գրում է .
Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբառավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմիցպատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակականկազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները:
Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարավետ միջավայրի ապահովմաննուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակականկազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանիհամաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբերվարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիսմատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիրպայման է դրված :
Հ. Գ. Կարծես Մայրաքաղաքում վերջապես հասունացել է այն գազափարը, որ մեր երկրին բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքի նման անհրաժեշտ է նաև սակավաշարժ անձանց ներգրավվածությունը քաղաքի անցուդարձին : Սա շատ ուրախացնող փաստ է, քանի որ իր բնույթով Մայրաքաղաքը օրինակ է մարզերի համար : Օրինակ՝ Շիրակի մարզում պատկերն այլ է : Իհարկե կան թեքահարթակներ, սակայն ինչպես ասում են անվասայլակից օգտվող անձիք, դրանք ոչ այնքան հարմարավետ են միյայնակ դրանցից օգտվելու համար : Ըստ իս հարմարավետության խնդիրը կարող է լուծվել, եթե կառուցման ընթացքին մասնակից լինեն նաև հենց նրանք, ում համար կառուցվում են թեքահարթակները : Եթե կառուցման ընթացքւմ հաշվի առնվի սայլակից օգտվող մարդու կարծիքն ու փորձը, այս ծրագիր ավելի արդյունավետ կաշխատի : Ո՞վ գիտի, գուցե սա սկիզբն է լայնամասշտաբ ներառական ծրագրի :