2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չավազանց բարդ և լարված ժամանակաշրջան էր
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2015 թ. կիսամյակային զեկույցն այսօր ներկայացրեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չավազանց բարդ և լարված ժամանակաշրջան էր: Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում՝ բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների: «Ընդ որում, ինչպես եւ նախկինում, այս բարդությունները հիմնականում իշխանական տարբեր ատյանների, այղ թվում իրավապահ մարմինների գործողությունների արդյունք էին»,-նշեց նա:
Մելիքյանը նկատեց, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ցրելիս ոստիկանական ուժերը որպես թիրախ ընտրեցին նաեւ ԶԼՄ-ների թղթակիցներին ու օպերատորներին:
«Այղ օրը ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից: ՋԼՄ-ների 7 ներկայացուցիչներ էլ հարձակման թիրախ են դարձել նախորդ ամիսներին տեղի ունեցած 4 միջադեպերի ժամանակ: Այսպիսով, առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր»,-ասաց բանախոսը: Նրա խոսքով՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է: Այն գերազանցում է նույնիսկ տխրահռչակ 2008 թվականի համապատասխան ցուցանիշը (տուժած 18 լրագրող), ներառյալ մարտի 1-ի դեպքերը: Մինչդեռ 2015-ի հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում եւս 10 լրագրող եւ օպերատոր բախվել է այլ անօրինական խոչընդոտումների:
մանրամասները`hraparak.am-ում:
