Ինչպես պատժեցին 18-ամյա Անետային, ով տղաներին մեղադրել էր սաունայում իրեն խմբակային բռնաբարելու եւ թալանելու մեջ
shamshyan.com-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 18-ամյա Անետա Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում Ջ. Հարությունյանը, Ա. Նահապետյանը, Տ. Գրիգորյանը և Ա. Սարգսյանը բռնաբարել են իրեն, իսկ Ա. Սարգսյանը իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Մանրամասն՝ shamshyan.com
