Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ողբերգական զոհ դարձած 26-ամյա ծննդկան Մ. Մարգարյանին
Այսօր` օգոստոսի 1-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ողբերգական զոհ դարձած 26-ամյա ծննդկան Մ. Մարգարյանին: Կնքահայր Գարիկ Աղամիրյանը և մահացածի սկեսրար Էդգար Հարությունյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել նրա առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ծննդկանը կեսարյան հատումից հետո մահացել էր:
Նրանք հայտնեցին նաև, որ հուսով են` արդարադատությունը կհաղթի և մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2015/08/01/60891/



